«Սամպդորիայի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կարծում է, որ կարող է արագ թիմին վերադարձնել իտալական ֆուտբոլի հզորների ցանկ:
«Հպարտ եմ, որ ինձ վստահել են: Մենք բոլորս ցանկանում ենք ամեն ինչ սկսել զրոյից և որքան հնարավոր է շուտ վերադառնալ Ա Սերիա: Ես խնդրում եմ երկրպագուներին աջակցել մեզ, և մենք կփոխհատուցենք 100% խաղադաշտում»,- Պիրլոյի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը: