«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկում, հայտնում է Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա ֆրանսիացու նկատմամբ ակտիվորեն հետաքրքրված է սաուդյան թիմերից մեկը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 14 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Լյակազետը առաջնությունում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։