Հարի Քեյնը մեծ աշխատավարձ կստանա, եթե մնա «Թոթենհեմում»

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է մեծ գումարներ ստանալ, եթե մնա ակումբում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ Քեյնը կկարողանա շաբաթական 400 000 ֆունտ (468 000 եվրո) վաստակել։ Հարձակվողի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Նշվում է, որ ֆինանսական բաղադրիչը ակումբում իր ապագայի վերաբերյալ Քեյնի որոշման գլխավոր գործոնը չէ։ Ֆուտբոլիստը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ «Թոթենհեմը» կկարողանա լուրջ հաջողությունների հասնել։ Քեյնը կհանդիպի թիմի նոր գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուի հետ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Թոթենհեմը» մերժել է «Բավարիայի» մի քանի առաջարկ՝ Քեյնին ձեռք բերելու համար։