«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան շարունակում է հետաքրքրել «Ալ-Հիլալին», հայտնում է CBS Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը «քաղաքաբնակների» ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 70 միլիոն եվրո։
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» խաղում է վեց տարի (2017 թվականից)։ 2022/2023 մրցաշրջանում պորտուգալացին «Քաղաքայիների» կազմում անցկացրել է 52 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 80 միլիոն եվրո։