«Գալաթասարայն» առաջարկում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարային կարիերան շարունակել Թուրքիայում, հայտնում է Fanatik-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբի ղեկավարությունը շատ գրավիչ առաջարկ է արել 32-ամյա կիսապաշտպանին և նախնական բանակցություններ է վարել «Լիվերպուլի» հետ՝ գործարքի պայմանները որոշելու համար։ Ալկանտարայի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ: Նշվում է, որ իսպանացին արդեն հասցրել է մերժել սաուդյան ակումբի առաջարկը։
Ավարտված 2022/2023 մրցաշրջանում Ալկանտարան Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, սակայն գոլ չի խփել։ Ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբին միացել է 2020 թվականին՝ տեղափոխվելով «Բավարիայից»։ Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։