Կազեմիրոն նշել է իր սերնդի լավագույն երեք ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Յունայթեդի» 31-ամյա բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, ով նախկինում հաջողությամբ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», նշել է իր սերնդի լավագույն եռյակին։

«Լավագույն ֆուտբոլիստները… Մեսսին միշտ իմ մրցակիցն է եղել, «Բարսելոնայից» և Արգենտինայի հավաքականից փախչելու հնարավորություն չկար։ Հաճելի էր նրա դեմ խաղալը։ Այս տղայի խաղը մեկնաբանությունների կարիք չունի, մենք պարզապես կարող ենք հիանալ նրանով։

Ես բախտ չունեի տեսնելու Մարադոնայի և Պելեի խաղն ուղիղ եթերում, բայց բախտ ունեցա տեսնելու Լիոնել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի և Նեյմարի խաղը՝ իմ սերնդի լավագույն ֆուտբոլիստներից երեքը: Ես տեսա Ռոնալդոին, Զիդանին… Բայց, անկասկած, այս երեքը լավագույնն են իմ ժամանակներում։ Ես երբեք չեմ խաղացել Կրիշտիանուի դեմ, փառք Աստծո, նա ինձ շատ տիտղոսներ և հաղթանակներ է տվել»,- Կազեմիրո  խոսքերն է մեջբերում Placar ամսագիրը։