«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն անդրադարձել է Վիկտոր Օսիմհենին

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է հարձակվող Վիկտոր Օսիմհենի ապագայի մասին:

«Հաջորդ մրցաշրջանում Օսիմենին կտեսնենք «Նապոլիի» մարզաշապիկով:

Այնուամենայնիվ, եթե նրա համար ավելի քան լավ ֆինանսական առաջարկ ստանանք, ապա մենք ավելի հեռուն կգնանք և կգտնենք մեկ այլ ակնառու տաղանդ»,- նախագահի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին բոլոր մրցաշարերում նեապոլցիների կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։