«Բարսելոնան» պատրաստվում է բաժանվել պաշտպաններ Կլեման Լենգլեից և Սերժինյո Դեստից։ Անցած մրցաշրջանը ֆրանսիացին վարձավճարով անցկացրել է «Թոթենհեմում», իսկ Դեստը՝ «Միլանում»։
Ինչպես հայտնում է Sports.es-ը՝ «Թոթենհեմը» հետաքրքրված էր 28-ամյա կենտրոնական պաշտպանին գնելու հարցում, սակայն «Բարսելոնայի» հետ բանակցությունները հաջողության չհանգեցրին։
Նշվում է, որ երկու ֆուտբոլիստների վիճակը մտահոգություն է առաջացնում իսպանական ակումբի ղեկավարության շրջանում, երկուսն էլ ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, որոնք, ըստ ակումբի, չեն համապատասխանում իրենց կարողություններին։
«Բարսելոնան» հույս ունի ամեն կերպ բաժանվել Լենգլեից և Դեստից։