«Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ակումբին հորդորել է պայմանագիր կնքել «Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թուրամի հետ, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է չկատարվել 22-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի բարձր պահանջների պատճառով։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: Նա «Նիցայի» կազմում անցկացրել է 138 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։