Ժոաու Ֆելիշը կարող է վերադառնալ Պորտուգալիա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայի առաջնությունում, հայտնում է Record-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բենֆիկան»: Ակումբը ցանկանում է պորտուգալացուն վարձակալել մեկ մրցաշրջանով։

Ֆելիշը խաղացել է «Բենֆիկայում» նախքան «Ատլետիկո» տեղափոխվելը, որտեղ վաճառվել է 127 միլիոն եվրոյով։ 2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում հարձակվողը հանդես է եկել «Չելսիում»։ Ֆելիշը մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։