«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը համաձայնել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում»: Այս մասին հայտնում է La Repubblica հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ սերբ կիսապաշտպանն ընդունել է «Ալ-Հիլալի» առաջարկը՝ 3 տարվա պայմանագիր կնքելու համար՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 20 միլիոն եվրո աշխատավարձով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը ֆուտբոլիստի համար «Լացիոյին» առաջարկել է 40 մլն եվրո։
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը նախորդ մրցաշրջանում հռոմեացիների կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Լացիոյի» հետ ավարտվում է հաջորդ տարի։