Հայտնի է դարձել, թե ինչու է «Բարսելոնան» հրաժարվել Նեյմարին ձեռք բերելու մտքից

Հայտնի են դարձել պատճառները, թե ինչու է «Բարսելոնան» հրաժարվել վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացու ծառայությունները «Բարսելոնային» առաջարկել են նրա գործակալները, սակայն կատալոնական ակումբը որոշել է, որ Նեյմարի տրանսֆերը տնտեսապես շահավետ չի լինի, և կարող է խնդիրներ առաջացնել նաև թիմի հանդերձարանում։

31-ամյա Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-ից 2017 թվականներին: Նրա տեղափոխությունը ՊՍԺ մնում է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Բրազիլացի հարձակվողի համար փարիզյան ակումբը վճարել է 222 միլիոն եվրո։ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 60 մլն եվրո: