Լևերկուզենի «Բայերի» ֆրանսիացի վինգեր Մուսա Դիաբին դարձել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի քանի թիմերի հետաքրքրության առարկան, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Նյուքասլի» և «Ասթոն Վիլայի», հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի համար իսկական մրցավազք է ծավալվել տրանսֆերային շուկայում Անգլիայի առաջնության ակումբների միջև։ Թիմը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին մոտ 50 միլիոն եվրոյով:
Դիաբին անցած մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո: