ՊՍԺ-ն կփորձի գնել «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերը

Ֆրանսիական ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի իրականացնել «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերը,- իր Twitter-ում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ սերբը չորս հարձակվողներից մեկն է, որոնցից մեկին փարիզյան ակումբը կցանկանար պայմանագիր կնքել այս ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ սերբ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն կա Լոնդոնի «Չելսիի» կողմից, սակայն «արիստոկրատները» ներկայումս չեն բանակցում ֆուտբոլիստի համար։ Այսպիսով, ո՛չ «Չելսին», ո՛չ Մյունխենի «Բավարիան», որի հետ կապված էր նաև Վլահովիչի ապագան, հարձակվողի մասին բաց երկխոսություն չեն վարել «Յուվենտուսի» ղեկավարության հետ։

Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2022/2023 մրցաշրջանում սերբը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 70 միլիոն եվրո: