Սլովենացի դարպասապահ Յան Օբլակը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»

Մադրիդի «Ատլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հայտնում է Mundo Deportivo-ն։

Դավիդ դե Խեայի հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդից» արագացրել է բանակցությունները՝ նրան փոխարինելու «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայով, հայտնում է աղբյուրը։ «Ներաձուրիներն» իրենց հերթին դեմ չեն լինի պայմանագիր կնքել «Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերի հետ:

Այսպիսով, մյունխենյան ակումբին նոր դարպասապահ պետք կգա, իսկ հնարավոր տարբերակներից մեկը Յան Օբլակն է։ Այնուամենայնիվ, չափազանց դժվար կլինի պայմանագիր կնքել «Ատլետիկոյի» 30-ամյա դարպասապահի հետ, քանի որ նրանք չեն ցանկանում բաց թողնել իրենց առաջատարին և «Բավարիայից» կպահանջեն ֆուտբոլիստի համար վճարել 120 միլիոն եվրո: Մյունխենյան ակումբը դիտարկում է այլ տարբերակներ, որոնցից մեկը «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին է։

Յան Օբլակը «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014 թվականից։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 35 միլիոն եվրո։