«Ուրարտուն» պայմանագիր է կնքել «Բրագայի» բրազիլացի կիսապաշտպանի հետ

Երևանի «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրայի հետ։

Էդուարդոն հանդես է եկել Բրազիլիայի Սերիա Ա-ն ներկայացնող «Ֆլումինենսեի» կազմում, որի հետ 2016 թվականին հռչակվել է Բրազիլիայի չեմպիոն, ինչպես նաև պորտուգալական «Էշտորիլ», «Սպորտինգ Բրագա» թիմերում, վերջինից էլ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»։ «Բրագայի» կազմում 2020/21 մրցաշրջանում նա դարձել է Պորտուգալիայի գավաթակիր։