«Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Սաբիցերը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ավստրիացուն հավակնում է «Ռոման», որը մտադիր է ֆուտբոլիստին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը։
Սաբիցերը 2022/23 մրցաշրջանում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։