Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա պորտուգալացուն հավակնում է ՊՍԺ-ն։ Այնուամենայնիվ, հարձակվողը կարող է մնալ «Ատլետիկո Մադրիդում», քանի որ մադրիդցիները հարձակվողի համար պահանջում են 100 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Ֆելիշը վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»: Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։