«Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը տեղափոխվել է ՊՍԺ:
27-ամյա ֆրանսիացին փարիզցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Էրնանդեսը մյունխենցիների կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 107 հանդիպում, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։