Սերխիո Ռիկո. «Ես դեռ աշխատում եմ իմ ապաքինման վրա, որն օրեցօր բարելավվում է»

ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն կոմայի մեջ ընկնելուց հետո առաջին հայտարարությունն է արել սոցցանցերում։ Ֆուտբոլիստը խոսել է իր առողջության մասին ու շնորհակալություն հայտնել աջակցության համար։

«Ես դեռ աշխատում եմ իմ ապաքինման վրա, որն օրեցօր բարելավվում է։ Ես ինձ շատ հաջողակ եմ զգում, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին և հուսով եմ, որ շուտով կհանդիպենք»,- գրել է Ռիկոն սոցցանցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահը կարող է ավարտել կարիերան ձիուց ընկնելուց հետո։ Նա նիհարել է 20 կգ։

Մայիսի 28-ին Ռիկոն ծանր վիրավորվել էր ձիուց ընկնելուց հետո։ Նրան բժշկական ուղղաթիռով շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այնտեղ ֆուտբոլիստի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել։

Հաղորդվում է, որ այս պահին կանխատեսումներ չկան, թե դարպասապահը երբ դուրս կգրվի հիվանդանոցից։