Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլանդ Մենդին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են Լիգա 1-ի և Սաուդյան Արաբիայի ակումբները: Միաժամանակ, անձամբ ֆուտբոլիստը՝ մտադիր չէ հեռանալ «Ռեալից»։
Նախորդ մրցաշրջանում Մենդին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։