«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։ «Բավարիան» հետաքրքրված է դարպասապահի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները նոր դարպասապահ են փնտրում, սակայն ակումբի համար հեշտ չի լինի ձեռք բերել սլովենացուն, քանի որ «Ատլետիկոն» պատրաստ չէ բաժանվել իր դարպասապահից։ Մադրիդցիները Օբլակի դիմաց 120 միլիոն եվրո են պահանջում։
Նշվում է, որ «Բավարիայի» տրանսֆերային ցուցակում կա նաև «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: