Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեիի տրանսֆերը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը հերքում է ֆուտբոլիստի և ՊՍԺ-ի ղեկավարության հետ որևէ շփումը: Իսպանական ակումբը չի ցանկանում չափազանց շատ գումար ծախսել հարձակվողի վրա: Մադրիդի «Ռեալը» հասկանում է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ավելի քան 400 միլիոն եվրո ծախսելը կարող է անհարմար իրավիճակների հանգեցնել հանդերձարանում։
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը սպասում է հունվարի 1-ին, երբ կկարողանա պաշտոնապես բանակցել ֆուտբոլիստի հետ։
Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: