«Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Վիլֆրեդո Կաբալյերոն դարձել է «Լեսթերի» մարզչի օգնականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
41-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը պաշտոնապես չի հայտարարել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Նա նախկինում հանդես է եկել նաև «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Մալագայում», «Էլչում» և «Բոկա Խունիորսում»:
Հունիսին «Լեսթերը» հայտարարեց Էնցո Մարեսկիին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի վերջում «Լեսթերը» դուրս մնաց Պրեմիեր Լիգայից։