«Քրիստալ Փելեսի» հարձակվող Վիլֆրիդ Զահան կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» հետաքրքրված է 30-ամյա կոտդիվուարցու ծառայություններով: Իտալական ակումբը պատրաստվում է հարձակվողի համար պայքարել «Ալ-Նասրի» և «Գալաթասարայի» հետ։
Հիշեցնենք, որ 2022/2023 մրցաշրջանի վերջում ավարտվել է Զահայի պայմանագիրը «Քրիստալ Փելեսի» հետ։ Ֆուտբոլիստը թիմում է հանդես գալիս 2013 թվականից։ Անցած մրցաշրջանում կոտդիվուարցին բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։