Դուշան Վլահովիչը պատրաստ է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, եթե այդ ակումբը մասնակցում է Չեմպիոնների Լիգային։ Կա ևս մեկ պայման «Յուվենտուսի» հարձակվողի համար՝ նա պետք է լինի մեկնարկային կազմում։
Առաջիկայում Սերբիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը հնարավոր հեռանալու մասին կհանդիպի թուրինցիների նոր մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլիի հետ։
Հաղորդվում էր, որ «Չելսին», որը չի խաղալու Չեմպիոնների Լիգայում, Վլահովիչի համար առաջարկել է 60 մլն եվրո, սակայն «Յուվեն» մերժել է։ Նաև հարձակվողով հետաքրքրվում է «Նյուքասլը»: