Մահացել է իսպանացի ֆուտբոլիստ Լուիս Սուարես Միրամոնտեսը։ Նա 88 տարեկան էր։ Հաղորդում է AS-ը։
Այսօր՝ հուլիսի 9-ին, մահացել է «Ոսկե գնդակի» դափնեկիրը (1960թ.) և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչը։
Միրամոնտեսը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կազմում (1959, 1960), երեք անգամ՝ Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կազմում (1963, 1965, 1966)։ 1964 թվականին Իսպանիայի հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունը։ Ֆուտբոլային կարիերան 1973 թվականին իտալական «Սամպդորիայում» ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի։ Ակումբային մակարդակով իսպանացին գլխավորել է «Ինտերը», «Սամպդորիան», «ՍՊԱԼ»-ը, «Կոմոն», «Դեպորտիվո Լա Կորունիան» և «Ալբասետեն»: 1980-1991 թվականներին Միրամոնտեսն աշխատել է Իսպանիայի երիտասարդական և հիմնական ազգային հավաքականների հետ։