ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն, ով դժբախտ պատահարի պատճառով կոմայի մեջ էր, այլեւս խաղադաշտ չվերադառնալու վտանգի տակ է, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մոտակա երկու շաբաթվա ընթացքում կարող է դուրս գրվել հիվանդանոցից, սակայն նա նիհարել է ավելի քան 20 կգ։ Ամեն շաբաթ դարպասապահը կորցնում էր մկանային զանգվածի մոտ 30%-ը։
Ամենայն հավանականությամբ, Ռիկոն այլեւս չի կարողանա վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռիկոն ընկել է ձիուց և գլխի վնասվածք է ստացել։ Նա տեղափոխվել է Սեւիլիայի հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ուղեղային արյունազեղում։ Ավելի ուշ դարպասապահի ներկայացուցիչները հայտնել են, որ խաղացողը վթարի է ենթարկվել այն պատճառով, որ նրան հարվածել են ջորու սայլը և ձին։