Հայտնի են դարձել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից Միլանի «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանին առաջարկած պայմանագրի պայմանները։ «Կարմիր սատանաների» հետ պայմանագիր կնքելու դեպքում դարպասապահը կստանա 6,5-7 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում՝ գումարած բոնուսներ, հաղորդում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբում դարպասապահի աշխատավարձը կլինի երկու անգամ ավելի, քան նա ստանում է «Ինտերում»։ Օնանան սկզբունքային համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և այժմ սպասում է Միլանից Մանչեսթեր տեղափոխությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օնանան պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 4 + 1 սխեմայով։ Այս պահին «մանկունիանցիներն» ունեն երկու դարպասապահ՝ Թոմ Հիթոնն ու Դին Հենդերսոնը։