Մադրիդի «Ռեալը» ներկայումս բանակցություններ չի վարում «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի շուրջ բանակցություններ չի վարում ո՛չ ՊՍԺ-ի ղեկավարության, ո՛չ էլ անձամբ ֆուտբոլիստի հետ։ Ֆուտբոլիստի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը ձեռնտու է մադրիդյան ակումբին, քանի որ ճնշումը թե՛ Մբապպեի, թե՛ փարիզյան ակումբի ղեկավարության վրա օրեցօր ավելանում է, ինչը կարող է օգնել նվազեցնել ֆուտբոլիստի գինը։ Միաժամանակ «արքայական» ակումբի ղեկավարությունը ենթադրում է, որ Կիլիանի տրանսֆերն այս ամառ կարժենա ավելի քան 400 միլիոն եվրո, ինչն այս պահին «սերուցքայինների» համար մեծ գումար է։
Մադրիդի «Ռեալը» նույնպես կարծում է, որ այս պահին ֆուտբոլիստի հայտնվելը կարող է բացասաբար ազդել թիմի հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա: Այսպիսով, ակումբի մարտավարությունն այժմ սպասելն է և հետևել նրա շուրջ իրավիճակի զարգացմանը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: