Պաշտոնական․ Նոա Լանգը տեղափոխվեց ՊՍՎ Էյնդհովեն

ՊՍՎ Էյնդհովենը պայմանագիր է կնքել 24-ամյա հոլանդացի կիսապաշտպան Նոա Լանգի հետ։ Բելգիական «Բրյուգեից» ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը ռեկորդային է դարձել ՊՍՎ-ի համար, հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ գործարքը կազմել է 15 մլն եվրո, ինչը ավելին է, քան ՊՍՎ-ն նախկինում վճարել է Մատեյ Կեժմանի (2000), Իրվինգ Լոզանոյի (2017) և Արմինդուս Բրումայի (2019) տրանսֆերների համար։

Լանգի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսը։ Կիսապաշտպանը ՊՍՎ-ի նախկին ֆուտբոլիստ Ջեֆրի Բրումայի զարմիկն է։

Նոան հանդես է եկել «Այաքսի» երիտասարդական թիմերում, իսկ Ամստերդամի հիմնական թիմում իր նորամուտը նշել է 2018 թվականի աշնանը։ 2021 թվականի ամռանը Լանգը «Այաքսից» տեղափոխվեց «Բրյուգե»։ 2022/2023 մրցաշրջանում կիսապաշտպանը «Բրյուգեի» կազմում անցկացրել է ընդհանուր 40 հանդիպում, որոնցում խփել է 12 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։