Պաշտոնական․ Լի Կան Ինը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտնել է «Մալյորկայի» կիսապաշտպան Լի Կան Ինի հետ պայմանագիր կնքելու մասին: Ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել փարիզցիների հետ մինչև 2028 թվականը։

«Ուրախություն է, երբ կարող եմ միանալ «Պարի Սեն Ժերմենին», նրանք աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն են՝ աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներով: Չեմ համբերում, թե երբ կսկսեմ այս նոր արկածը»,- Լի Կան Ինի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

2022/2023 մրցաշրջանում Լի Կան Ինը «Մալյորկայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 22 միլիոն եվրո: