«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը արձագանքել է դարպասապահ Դավիդ դե Խեայի՝ ակումբից հեռանալուն։
««Մանչեսթր Յունայթեդի» կազմում մեկ խաղ խաղալու մակարդակին հասնելու համար մեծ հմտություն և բնավորություն է պետք: 12 տարվա ընթացքում 545 հանդիպում անցկացնելը առանձնահատուկ ձեռքբերում է, հատկապես որպես դարպասապահ, որտեղ յուրաքանչյուր խաղ քեզ ուշադրության կենտրոնում է դնում:
Չորս անգամ երկրպագուների և թիմակիցների կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակների արժանանալը ցույց է տալիս նրա խաղի մակարդակը, և նա միշտ կմնա որպես ակումբի պատմության լավագույն դարպասապահներից մեկը:
Բոլոր ֆուտբոլիստներն ու անձնակազմն իրենց լավագույն մաղթանքներն են հղում նրան իր հիանալի կարիերայի հաջորդ փուլի համար» – մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։