«Բարսելոնան» պայմանագիր է կնքել բրազիլացի 18-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեի հետ: Առաջիկա ժամերին պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» կվճարի 30 միլիոն եվրո, իսկ «Ատլետիկո Պարանաենսեն» ավելի շատ կարող է ստանալ որպես բոնուսներ։
Նշվում է, որ 18-ամյա հարձակվողը մոտակա ժամերին պաշտոնապես կստորագրի իր պայմանագիրը, որը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։
Սպասվում է, որ ֆուտբոլիստը «Բարսելոնա» կժամանի 2024 թվականի հունվարին: