Հայտնի է դարձել, թե երբ «Ինտեր Մայամին» ակումբի երկրպագուներին կներկայացնի թիմի նորեկ Լիոնել Մեսսիին։
Ինչպես հաղորդում է Goal-ը, ամերիկյան ակումբը լրագրողներին հայտնել է, որ հուլիսի 16-ի երեկոյան տեղի կունենա ֆուտբոլիստի շնորհանդեսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին առաջին անգամ կխաղա հուլիսի 22-ին մեքսիկական «Կրուս Ազուլ» ակումբի դեմ խաղում։ Խաղը կանցկացվի Լիգաների գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում։