Ստեֆան դե Վրեյը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ

«Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ֆուտբոլիստը տարեկան կստանա 3,8 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Դե Վրեյը «Ինտերի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։