«Միլանը» և «Չելսին» համաձայնության են եկել

«Միլանը» համաձայնության է եկել «Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ գործարքը կկազմի 22 մլն եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնելու և անձնական պայմանների վերաբերյալ վերջնական համաձայնության թույլտվություն է ստացել։

Հիշեցնենք, որ Պուլիշիչը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։