Գարեթ Բեյլ․ «Մարդիկ խոսում են իմ և Կրիշտիանու Ռոնալդուի միջև լարված հարաբերությունների մասին»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին։

«Բոլոր ֆուտբոլիստներն էլ լավն էին: Ես գիտեմ, որ մարդիկ խոսում են Ռոնալդուի հետ իմ հնարավոր լարված հարաբերությունների մասին, բայց ես երբեք որևէ խնդիր չեմ ունեցել որևէ մեկի հետ: Չեմ կարծում, որ երբևէ որևէ մեկի հետ վիճել եմ։ Նույնիսկ դժվարին պահերին հանդերձարանը լավն էր։ Լավ ժամանակ էր «Ռեալում», – Բեյլի խոսքերն է մեջբերում The Times-ը:

33-ամյա Բեյլը Մադրիդում հանդես է եկել 2013-2022 թվականներին: Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 258 խաղում Բեյլը խփել է 106 գոլ և կատարել 58 գոլային փոխանցում։ Ուելսցին կարիերան ավարտեց 2023 թվականի սկզբին։

38-ամյա Ռոնալդուն եղել է Մադրիդի «Ռեալի» խաղացող 2009-2018 թվականներին։ Այս ընթացքում պորտուգալացին 438 խաղում խփել է 450 գոլ և կատարել 131 գոլային փոխանցում։ Այժմ Կրիշտիանուն հանդես է գալիս Սաուդյան Ալ-Նասրում