«Բարսելոնան» 8 միլիոն եվրո կվճարի՝ իր սանին ձեռք բերելու համար

«Բարսելոնան» մոտ է «Ժիրոնայի» հետ համաձայնությա գալուն կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին գնելու հարցում։ «Բարսելոնան» 8 միլիոն եվրո կվճարի «Ժիրոնային», և Ռոմեուն երկու տարվա պայմանագիր կկնքի։ Գործարքը կկայանա հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Անցած մրցաշրջանում Ռոմեուն Լա Լիգայում առանցքային ֆուտբոլիստ էր՝ թիմի կազմում անցկացնելով 33 հանդիպում և երկու գոլ խփելով: Օրիոլի պայմանագիրը Ժիրոնայի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը, Transfermarkt-ի համաձայն, կազմում է 5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Ռոմեուն «Բարսայում» խաղացել է 2010-ից 2011 թվականներին: Նա կատալոնացիների սանն է։ «Բարսելոնան» չէր կարողանում ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին, ով մեկնել էր «Ալ-Նասր», ուստի կենտրոնացավ Ռոմեուի տրանսֆերի վրա։