Ալեքսանդր Զինչենկոն՝ Գրանիտ Ջակային․ «Մենք բոլորս կկարոտենք քեզ, լեգենդ»

«Արսենալի» ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն հրաժեշտ է տվել Գրանիտ Ջակային, ով կարիերան կշարունակի «Բայերում»։

«Ինչպիսի ֆուտբոլիստ և անհավանական մարդ: Մենք բոլորս կկարոտենք քեզ։ Ամենայն բարիք, լեգենդ»,- գրել է Զինչենկոն սոցցանցերից մեկում։

Ավելի վաղ Լևերկուզենի «Բայերը» պայմանագիր է կնքել Շվեյցարիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Գրանիտ Ջակայի հետ։ Տրանսֆերի գումարը կազմում է 25 մլն եվրո: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Գրանիտ Ջական «Արսենալ» է տեղափոխվել Մենխենգլադբախի «Բորուսիայից» 40 միլիոն եվրոյի դիմաց Շվեյցարացի կիսապաշտպանը «Արսենալի» կազմում 7 տարվա ընթացքում անցկացրել է 297 հանդիպում: Անցած մրցաշրջանում Ջական «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: