«Բետիսը» ցանկանում է լրջորեն ուժեղացնել կազմը, ուստի մտածում է «Բարսելոնայի» միանգամից հինգ երիտասարդ ֆուտբոլիստների ձեռք բերելու մասին։ Խոսքը դարպասապահ Արնաու Տենասի, կիսապաշտպաններ Պաբլո Տորեի, Նիկո Գոնսալեսի ու հարձակվողներ Ալեքս Կոլադոյի ու Աբդե Էզալզուլիի մասին է։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆերան Մարտինեսը։
«Ռեալ Բետիսի» համար ամենաիրատեսական տրանսֆերը Կոլադոն է, ում «Բարսելոնան» պատրաստ է անվճար բաց թողնել հաջորդ վաճառքի տոկոսով։ Տենասը ազատ գործակալ է, բայց «Բարսելոնան» ցանկանում է նորից պայմանագիր կնքել նրա հետ, իսկ հետո վարձավճարով ուղարկել: Տորեն և Գոնսալեսը նույնպես դժվար թե մնան «Բարսելոնայում», քանի որ ակումբը ցանկանում է նրանց ուղարկել խաղային պրակտիկա ստանալու համար: Աբդեի ճակատագիրը թիմում կորոշի Չավին նախամրցաշրջանային հավաքից հետո։