Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատրաստվում է հեռանալ իր պաշտոնից։
Լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ սաուդյան «Ալ-Ահլին» արգենտինացի մասնագետին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով։
Սիմեոնեի պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Արգենտինացի մասնագետը տասներկու տարի (2011 թվականից) գլխավորել է Մադրիդի «Ատլետիկոն»։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճեց ութ գավաթ, այդ թվում՝ Իսպանիայի առաջնությունն ու Եվրոպա Լիգան։ Սիմեոնեն նաև երկու անգամ իր թիմի հետ մտավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ 2013/2014 և 2015/2016 մրցաշրջաններում։
Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։