Ռոնալդ Կուման․ ««Բարսելոնայի» համար Մեսսիին բաց թողնելը մեծ սխալ էր»

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Ռոնալդ Կումանը, ով այժմ գլխավորում է Հոլանդիայի հավաքականը, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալը կատալոնական ակումբից սխալ է անվանել։

««Բարսելոնայի» համար Մեսսիին բաց թողնելը մեծ սխալ էր։ Դա այնքան էլ արդար գործարք չէր: Ես չգիտեմ, արդյոք դա երբևէ կարող է շտկվել: Ամեն ինչ այնպես չէր, ինչպես ցույց էին տալիս»,- Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մեսսին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2005 թվականից։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում էր 2021 թվականի հունիսի վերջին։ Ավելի ուշ արգենտինացին տեղափոխվեց ՊՍԺ։ Ավարտված մրցաշրջանում Մեսսին փարիզցիների կազմում Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Այս ամառ արգենտինացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակոց միացավ «Ինտեր Մայամիին»: