«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին հայտարարել է լոնդոնյան ակումբ վերադառնալու մասին։
Անգլիայի հավաքականի 42-ամյա նախկին պաշտպանը սոց․ցանցերում գրառում է կատարել՝ հայտնելով իր նոր աշխատանքի մասին «Չելսիի» ակադեմիայում:
Թերին հանդես է եկել «Չելսիի» գլխավոր թիմում 1998-ից 2017 թվականներին։ Պաշտպանը հինգ անգամ հաղթել է ԱՊԼ-ն և Անգլիայի գավաթը, երեք անգամ հաղթել Անգլիայի լիգայի գավաթը, մեկ անգամ հաղթել է նաև Չեմպիոնների Լիգան և Եվրոպա Լիգան։ Ջոնն իր կարիերան ավարտեց «Ասթոն Վիլայում», որտեղ խաղաց 2017/2018 մրցաշրջանում։ Թերին Անգլիայի հավաքական է հրավիրվել 2003-ից 2012 թվականներին:
2022/2023 մրցաշրջանի վերջում «Չելսին» 38 հանդիպումներից հետո վաստակեց 44 միավոր, ինչը թույլ տվեց թիմին զբաղեցնել 12-րդ տեղը։ Յոթ տարվա ընթացքում առաջին անգամ «Չելսին» չի խաղա ո՛չ Չեմպիոնների Լիգայում, ո՛չ Եվրոպա Լիգայում։