Լուիս Էնրիկե․ «ՊՍԺ-ն իր նախագծի համար կատարյալ մարզիչ է ընտրել»

ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ֆրանսիական ակումբում իր նշանակման մասին։

«ՊՍԺ-ն իր նախագծի համար կատարյալ մարզիչ է ընտրել։ Ես դա զգում եմ և խոսում եմ դրա մասին։ Նախագիծը և այն ամենը, ինչ ինձ առաջարկվում է, այն մակարդակի վրա է, որը քչերն են կարող իրենց թույլ տալ:

Տրանսֆերային շուկայում շատ հաջողություններ կունենանք, ձախողումներ էլ կլինեն։ Գիտեմ, որ ստիպված եմ լինելու շատ որոշումներ կայացնել։ Շատ ֆուտբոլիստների համար դժվար է հարմարվել ՊՍԺ-ի նման մեծ ակումբին»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Sport-ը։

Էնրիկեն 2023 թվականի հունվարից հեռացավ Իսպանիայի հավաքականից՝ 1/8 եզրափակչում Մարոկկոյի կողմից Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո։ Իսպանացի մասնագետը «Բարսելոնայի» կազմում ինը տիտղոս է նվաճել: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Փարիզցիների նախորդ գլխավոր մարզիչը Քրիստոֆ Գալտիեն էր։ Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։