«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն տեղափոխվեց «Բարսելոնա»: 18-ամյա ֆուտբոլիստը մերժել է եռապատիկ աշխատավարձ առաջարկող ակումբներին՝ միայն «կապտանռնագույնների» կազմում խաղալու համար: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Խոակիմ Պիերան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին կհայտարարվի հուլիսի 7-8-ը, իսկ «Ատլետիկո Պարանաենսեում» նա վարձավճարով հանդես կգա մինչեւ 2024 թվականի հունվար։
Ռոկեն «Ատլետիկո Պանարենսեին» միացավ «Կրուզեյրոյից» 2022 թվականի ապրիլին 4,7 միլիոն եվրոյի դիմաց: Նրա տեղափոխությունը «Բարսելոնա» իսպանական ակումբին կարժենա 35 + 10 միլիոն եվրո, «Ատլետիկոյում» Ռոկեն 63 խաղում խփել է 19 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի մայիսը: