«Միլանը» համաձայնության է եկել «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները ստորագրել և կատարել են ամերիկացի ֆուտբոլիստի միլանյան թիմ տեղափոխվելու բոլոր փաստաթղթերը։ Տրանսֆերի գումարը կկազմի 23 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։ 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2027 թվականը՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Մնում է սպասել տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությանը։
2022/2023 մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 մլն եվրո։