Էդվին վան դեր Սարը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը ուղեղի արյունազեղում է ստացել Խորվաթիայում արձակուրդի ժամանակ: Հաղորդում է De Telegraaf-ը։

Վան դեր Սարը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակի մասին դեռ չի հաղորդվում, սակայն առաջին 24 ժամը վճռորոշ է նման իրավիճակներում։

Մի քանի շաբաթ առաջ Վան դեր Սարը որոշում կայացրեց հեռանալ «Այաքսի» գործադիր տնօրենի պաշտոնից՝ ասելով, որ ավարտել է իր կարիերայի այդ փուլը: Վան դեր Սարը «Այաքսի» տնօրենների խորհրդում է 2012 թվականի նոյեմբերից, իսկ 2016 թվականի նոյեմբերից նախկին դարպասապահը դարձել է ակումբի գործադիր տնօրենը։ Նրա պայմանագիրը «Այաքսի» հետ գործում էր մինչև 2025 թվականի հունիսը, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում հաճախ է քննադատության ենթարկվել մարզական անհաջողությունների պատճառով, ինչն էլ, ըստ երևույթին, վաղաժամ հրաժարականի պատճառ է դարձել։

Նշենք, որ 2009 թվականի դեկտեմբերին՝ գրեթե 14 տարի առաջ, Էդվին Անեմարիի կինը նույնպես ուղեղի արյունազեղում ուներ։ Դա տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ Վան դեր Սարը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ էր։