Սաուդյան Արաբիայի թիմերը լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի նկատմամբ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ դեռևս Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Քարիմ Բենզեմայի «Ալ-Իթթիհադ» տեղափոխվելուց առաջ Սաուդյան Արաբիայի ակումբներն իրենց առջեւ խնդիր էին դրել գայթակղել «Ատլետիկոյի» մարզչին։ «Ալ-Ահլին» արդեն առաջին առաջարկն է արել Սիմեոնեին՝ նրան առաջարկելով Լա Լիգայի համեմատ ամենաբարձր պայմանները։ Այս տրանսֆերի նպատակներից մեկը, ինչպես եվրոպական աստղերի մյուս բոլոր տրանսֆերները, երկրում ֆուտբոլի մասսայականացումն է։
Սիմեոնեի պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Արգենտինացի մասնագետը մադրիդյան ակումբը գլխավորում է 2011 թվականից, երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ էլ «Ատլետիկոյի» հետ հասցրել է հաղթանակի Եվրոպայի լիգայում։