Դեկլան Ռայսն այսօր բուժզննում կանցնի «Արսենալում»

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսն այսօր՝ հուլիսի 7-ին, բուժզննում կանցնի «Արսենալում»։

Ինչպես հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը կստորագրվի այսօրվա ընթացքում։

Անցած մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։